Սիրիայի գերագույն մուֆտին գտնում է, որ ԱՄՆ-ն կորցնում է ազդեցությունը Մերձավոր Արևելքում

Սիրիայի գերագույն մուֆտին գտնում է, որ ԱՄՆ-ն կորցնում է ազդեցությունը Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կորցնում է ազդեցությունը Մերձավոր Արևելքում, նրա տեղը կզբաղեցնեն Չինաստանն ու Ռուսաստանը, գտնում է Սիրիայի գերագույն մուֆտի Ահմեդ Բադր-էդ-Դին Հասունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ամերիկացիները միայն իրենց մասին են մտածում, իրենց տնտեսության, իրենց գերիշխանության, ոչ թե մարդու շահերի: Ես կարծում եմ, որ շուտով ամերիկացիները կկորցնեն իրենց քաշը Մերձավոր Արևելքում, իսկ ԱՄՆ-ի պարտությունից կշահեն Չինաստանն ու Ռուսաստանը»,-ասել է նա:

ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---