Հաքերները գրոհում են Ru դոմենների խոշորագույն ռուսական գրանցողին

Հաքերները գրոհում են Ru դոմենների խոշորագույն ռուսական գրանցողին

PanARMENIAN.Net - Հաքերները գրոհել են Ru դոմենների խոշորագույն ռուսական գրանցողի Ru-Center-ի DNS սերվերները: Այդ մասին հայտնել է ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Անդրեյ Վորոբյովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել են առանձնակի ուժգնության DDoS-հարձակումներ, որ ուղղված են ընկերության DNS սերվերների դեմ: Ըստ նրա, Ru-Center-ն արդեն դիմել է իրավապահ մարմիններին ու աշխատում է գործընկերների հետ գրոհներից պաշտպանվելու համար:

DNS սերվերների անջատման դեպքում կայքերը դադարում են աշխատել:

Ru-Center ընկերության DNS սերվերները սպասարկում են մոտ 500 հազար ինտերնետ-ռեսուրսներ: Ըստ Անդրեյ Վորոբյովի, սերվերները պաշտպանված են DDoS-հարձակումներից, ուստի դրանց «անջատման հավանականությունը զուտ հիպոթետիկ է»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---