Վրաստանը մերժել է դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու Ռուսաստանի առաջարկը

Վրաստանը մերժել է դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու Ռուսաստանի առաջարկը

PanARMENIAN.Net - «Եթե Ռուսաստանը վերանայի իր 2008թ. օգոստսի 26-ի որոշումը Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի ճանաչման մասին և սկսի մեր պետության դեօկուպացիան, մենք պատրաստ ենք վերականգնել հարաբերությունները»,-հայտարարել է Վրաստանի ԱԳՆ փոխղեկավար Սերգեյ Կապանաձեն «Էխո Մոսկվիի» եթերում:

Այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել դիվանագիտական հարաբերությունները ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Սակայն, հավանաբար, երկու երկրների մերձեցումը կսահմանափակվի առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի ընդունմամբ: Առաջին քայլն արեց վրացական կողմը՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվլին հրամանագիր ստորագրեց, որի համաձայն ռուսաստանցիները կարող են առանց մուտքի արտոնագրի 3 ամիս մնալ Վրաստանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---