Բորտուղեկցորդուհին փորձել է մաքսանենգ ճանապարհով ոսկեղեն տեղափոխել![]() 3 մարտի 2012 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Կրասնոդար չվերթով պատրաստվում են մաքսանենգ ճանապարհով ոսկեղեն տեղափոխել: Մարտի 2-ին արդեն օդանավից գծային բաժին բերման է ենթարկվել բորտուղեկցորդուհի Լուիզա Եղիազարյանը: Ոստիկանությունից հայտնում են, որ նրա ձեռքի պայուսակից հայտնաբերվել է վեց փաթեթ, որոնց վրա անուններ էին գրված: Ըստ Եղիազարյանի` նա պետք է թանկարժեք իրերը, առանց մաքսային հսկողության, տեղափոխեր Կրասնոդար և հանձներ տերերին: Այդ ծառայության համար նրան տվել էին 400 դոլար: Ընդհանուր քաշով մեկ կիլոգրամ 285 գրամ զարդեղենն առգրավվել և ուղարկվել է ապրանքագիտական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |