3 մարտի 2012 - 14:20 AMT
Արթուր Բաղդասարյան. 15 տարվա գոյության ընթացքում ՕԵԿ-ը պայքարել է բարեփոխումների համար

«Օրինաց երկիր» կուսակցությունը գոյություն ունի արդեն 15 տարի և բոլոր այդ տարիների ընթացքում պայքարել է բարեփոխումների իրականացման համար: Այդ մասին հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ելույթ ունենալով կուսակցության համագումարում: Ինչպես հայտարարել է նա, դա ինքնադրսևորման ու պայքարի տարիներ էին: «Շատ ծրագրեր կարողացանք իրականացնել, սակայն մեր բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար ժողովրդական աջակցություն է հարկավոր»,-ասել է նա՝ նշելով, որ կուսակցությունը միշտ հավատարիմ է եղել բարենորոգման գաղափարին:

Անդրադառնալով 2008թ, իրադարձություններին՝ Բաղդասարյանը նշել է, որ ՕԵԿ հավասարակշռված քաղաքականությունը օգնեց կոալիցիայի ձևավորմանն ու թույլ տվեց փրկել երկիրը ներքին պառակտումից ու արտաքին ագրեսիայից: