Սիրիական Դերաա քաղաքում ահաբեկչության զոհն է դարձել առնվազն երկու հոգի, վիրավորվել են մոտ քսանը: Ինչպես հաղորդում է SANA լրատվական գործակալությունը, մահապարտ-ահաբեկիչը ականապատված ավտոմեքենան պայթեցրել է Դերաա ալ-Բալադ թաղամասում: Տուժածների թվում կան քաղաքացիներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ:
Պայթյունը բավական հզոր էր. հարվածային ալիքը վնասել է ավտոմեքենայի հարևանությամբ գտնվող մի քանի կառույցներ: Լրացուցիչ մանրամասները ճշտվում են: