3 մարտի 2012 - 16:23 AMT
Ամերիկյան Ֆինիքս քաղաքի արվարձանում հրաձգության արդյունքում վիրավորվել է 13 հոգի

Առնվազն 13 հոգի վիրավորվել է ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի արվարձանում հրաձգության արդյունքում: Ոստիկանությունը փնտրում է երկու աֆրոամերիկացիների, ովքեր կրակ են բացել հրաձգային զենքից, իսկ հետո չքվել հանցանքի վայրից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկու վիրավորներ կրիտիկական վիճակում են: