Մարտի 3-ին Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում կայացավ «Երևան» ժամկետային ավանդի խաղարկությունը, որի արդյունքում ավանդատուներից 5 հաջողակները շահեցին 5 գրամանոց 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, խաղարկությունը կազմակերպվել էր վիճակահանության սկզբունքով, որին մասնակցում էին «Երևան» ավանդ ներդրած բոլոր հաճախորդները: «Երևան» ժամկետային ավանդը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերի 10-ին և նվիրված էր Էրեբունի-Երևանի տոնին:
Ակցիայի շրջանակներում ավանդատուներին տրվել էր ոչ միայն ոսկու ձուլակտորների խաղարկությանը մասնակցելու հնարավորություն, այլև առանց տարեկան սպասարկման վարձի տրամադրվել էին տարբեր քարտատեսակներ:
Մարտի 1-ից «Երևան» ավանդին փոխարինելու է եկել նոր` «Արև» ավանդային ակցիան: Սա ժամկետային ավանդային ակցիա է, որը հնարավորություն է տալիս ընդունելու ավանդներ ՀՀ դրամով` 12 ամիս ժամկետով, 12 տոկոս տոկոսադրույքով և տոկոսների ժամկետի վերջում վճարմամբ: