Իրանի նոր գումարման խորհրդարանում երկու հայ պատգամավոր կա![]() 5 մարտի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ին տեղի ունեցած Իրանի խորհրդարանի ընտրություններում Թեհրանից ու Իրանի հոյւսիսային շրջաններից երկրի բարձրագույն օրենսդիր մարմին է ընտրվել Կարեն Խանլարյանը: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Իրանի հյուսիսային շրջանի հայերը ակտիվ էին խորհրդարանական ընտրություններում և կարողացան սատարել իրենց թեկնածուին՝ տալով նրան 12 000 քվե: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ընտրողների մոտ 90 տոկոսը, այսինքն 10 857 մարդ ձայները տվել է Կարեն Խանլարյանին: Ջուղայում պատգամավոր է ընտրվել Ռոբերտ Բեգլարյանը: Ըստ նախնական տվյալների, խորհրդարանում մանդատների մեծ մասը բաժին է ընկել Ահմադինեժադի հակառակորդներին: Սակայն ներքին տարաձայնությունները չեն անդրադառնա արտաքին քաղաքականության վրա: Արդեն հայտնի են նոր գումարման խորհրդարանի 290 անդամներից 190-ը: Քվեարկության վերջնական տվյալները հայտնի կդառնան այսօր: Ինչպես հայտնել է Իրանի ՆԳ նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, մասնակցությունը ընտրություններին գերազանցել է 64 տոկոսը, իսկ Թեհրանում կազմել է 48 տոկոս: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |