Փորձագետ. Պուտինի անձնական փորձը կարող է նպաստել ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինի հաղթանակն ընտրություններում դրական անդրադարձ կունենա ղարաբաղյան կարգավորման վրա, գտնում է Ռուսաստանի քաղաքական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Անդրեյ Բարանովը: «2000-ականներին կուտակած Պուտինի անձնական փորձը կարող է նպաստել ղարաբաղյան կարգավորմանը»,-հայտարարել է նա, հայտնում է «Ինտեֆաքս-Ազերբայջանը»:

Ըստ Բարանովի, ՌԴ նորընտիր նախագահը կշարունակի ու կակտիվացնի Ռուսաստանի միջնորդությունը ղարաբաղյան կարգավորման հարցում: «Ռուսաստանը շահագրգռված է ԽՍՀՄ փլուզման հետևանքով առաջացած բռնի հակամարտությունների կարգավորման, իր հարավային սահմանների կայունացման, Հարավային Կովկասի հետ տնտեսական, տրանսպորտային ու մշակութային հարաբերությունների ակտիվացման հարցում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---