Վարչապետը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ![]() 5 մարտի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, ուղերձում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ բաց և արդար պայքարում Ձեր տարած համոզիչ հաղթանակն ամուր հիմք է Ձեր ընտրած ուղու բարեհաջող իրագործման համար: Ընտրությունների արդյունքներն այն փաստի վկայությունն են, որ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդը լի է հասարակության հետագա վերափոխման և երկրի արդիականացման ճանապարհով շարժվելու համար անհրաժեշտ ներուժով և վճռականությամբ: Համոզված եմ նաև, որ մեր պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերությունը նոր լիցք կստանա` զարգանալով մեր տնտեսությունների հետագա ինտեգրման ճանապարհով՝ ժամանակի թելադրանքին և սրընթաց փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխան: Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, նախանշված բոլոր գաղափարների իրականացում և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու և դժվարին պաշտոնում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |