Գոհար Իսկանդարյան. Ընտրությունների արդյունքները լուրջ պարտություն են Իրանի նախագահի համար 5 մարտի 2012 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունները մեծ փորձ են 2013թ. նախագահական ընտություններից առաջ, Երևանում լրագրողներին է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Ըստ իրանագետի, Իրանի քաղաքականության մեջ գլխավոր դերակատարը հոգևոր առաջնորդն է, իսկ նախագահը կատարում է նրա կամքը, ուստի նախագահի փոփոխման դեպքում կփոխվի միայն նրա քաղաքական ճարտասանությունը: Նա նշել է, որ ընտրությունների արդյունքները լուրջ պարտություն են Իրանի նախագահի համար: Գոհար Իսկանդարյանը նշել է, որ Իրանի խորհրդարնում 290 տեղերից 5-ը հատկացվում են ազգային փոքրամասնություններին, 2 տեղ մշտապես ունենում է հայ համայնքը, որը ակտիվ դերակատարություն ունի երկրում: «Պատգամավորության թեկնածու կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ 30-70 տարեկան հասակում, ով ունի մագիստրոսի կոչում ու բարոյական նկարագիր, որի առկայությունը հաստատում է ՆԳՆ-ն»,-հայտարարել է իրանագետը: Ընտրությունները տեղի են ունեցել մարտի 2-ին: 290 տեղի համար պայքարել է 3 467 թեկնածու: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |