Տեղումները դադարել են, բայց մի շարք ճանապարհներ դեռ փակ են ու դժվարանցանելի![]() 5 մարտի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ի` ժամը 17.30-ի դրությամբ` հանրապետության տարածքում տեղումները դադարել են: Միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գորիս-Սիսիան և Աշոցք-Բավրա ավտոճանապարհները: Դժվարանցանելի են նաև Ոսկետափ-Վեդի-Լանջառ ավտոճանապարհի Լուսաշող-Լանջառ հատվածը և Արագյուղ-Բուժական ճանապարհահատվածը: Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |