ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնում է «Անձնական» հետվճարային սակագնային պլանի առավելությունները![]() 5 մարտի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսուհետ «Անձնական» հետվճարային սակագնային պլանի ամսավճարը կկազմի 7500 դրամ` նախկին 10 000-ի փոխարեն: Իսկ 200 րոպե ներառված խոսելաժամանակը, որը նախկինում տրամադրվում էր ՀՀ այլ ցանցեր զանգահարելու համար, այժմ կարելի է օգտագործել նաև 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար: Դե իսկ ներառված ինտերնետի ծավալն այժմ կազմում է 500 ՄԲ` նախկին 200-ի փոխարեն: Ներառված խոսելաժամանակից օգտվելու համար Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա անհրաժեշտ է զանգահարել «Հեռազանգ» ծառայության միջոցով: «Անձնական» սակագնային պլանի այս փոփոխությունը կատարվել է դրա գործարկելուց հետո շուկայում ստացված արձագանքին համապատասխան: Այժմ փաթեթի բաժանորդները ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից մատչելի գներով օգտվելու ավելի լայն հնարավորություններ ունեն: «Անձնական» սակագնային պլանը ձայնային և տվյալների փոխանցման առավել մեծ ծավալներ օգտագործողների համար ծախսարդյունավետ լուծում է: Այն հարմար է ոչ միայն գործարար, այլև անհատական բաժանորդների համար: «Անձնական» սակագնային պլանն առաջարկում է գին/արժեք ամենաօպտիմալ հարաբերակցությունը` հիմնվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին կարիքների գնահատման հետազոտության արդյունքների վրա: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |