Ուսանողները կծանոթանան կենսաթոշակային համակարգի մանրամասներին![]() 5 մարտի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը»` «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք Հայաստանի Հանրապետության բուհերի ուսանողների համար: Այն նպատակ ունի երիտասարդներին, որպես ապագա համակարգի շահառուներ, ծանոթացնելու բարեփոխումների, մասնավորապես պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչների մանրամասներին: Առաջին դասախոսությունը տեղի կունենա Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գրադարանի դահլիճում` մարտի 6-ին, ժամը 14:00, բանախոս` ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան: Մարտ և ապրիլ ամիսների ընթացքում նախատեսվում է դասախոսություններ կազմակերպել հանրապետության առաջատար 5 բուհերում` 800 ուսանողի մասնակցությամբ: Նույն ծրագրի շրջանակներում հայտարարվել է նաև ռեֆերատների մրցույթ`բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար: Սա ևս կոչված է ուսանողների շրջանում բարձրացնելու կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հետաքրքրությունը և խթանելու գիտելիքների ձեռքբերումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |