Իրանի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ամերիկացու հանդեպ մահապատիժը![]() 5 մարտի 2012 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Իրանի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել ամերիկացի Ամիր Միրզա Հեքմաթիի հանդեպ մահապատիժը: Գործն ուղղվել է վերանայման: 28-ամյա Հեքմաթին բերման էր ենթարկվել Իրանում 2011թ. օգոստոսին: Նրա ձերբակալման մասին հայտնի դարձավ դեկտեմբերին: Իրանական հեռուստատեսությամբ ցուցադրեցին տեսագրություն, որտեղ նա խոստովանում է, որ ԿՀՎ գործակալ է: Մեղադրող կողմի վարկածի համաձայն` նա պետք է իրանական հետախուզության մեջ ներգրավվեր ապատեղեկատվություն փոխանցելու համար: 2012թ. հունվարի 9-ին Հեքմաթին մահապատժի դատապարտվեց, հաղորդում է Lenta.ru-ն: Ինչպես պնդում են իրավապաշտպանները, Հեքմաթին ԱՄՆ առաջին քաղաքացին է, ով մահապատժի է դատապարտվել Իրանում 1979թ. հեղափոխությունից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |