ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 25-50 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ»

PanARMENIAN.Net - «Հայկական օկուպացիայի արդյունքում լիովին ավերված ադրբեջանական տարածքների ազատագրումից հետո 25-50 մլրդ դոլար կպահանջվի դրանց վերականգնման համար»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը: Նրա խոսքերով` «Ադրբեջանի կառավարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին` տարածքների վերականգնման նոր ծրագրի համատեղ նախապատրաստման եւ համապատասխան հանձնաժողովի ստեղծման առիթով»: Հասանովը նշել է, որ «այս կապակցությամբ նպատակաուղղված աշխատանք է տարվում դոնորների ներգրավման ուղղությամբ»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---