Նիկոլյա Սարկոզի. Ֆրանսիայում չափազանց շատ օտարերկրացի կա

Նիկոլյա Սարկոզի. Ֆրանսիայում չափազանց շատ օտարերկրացի կա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հեռուստատեսային քննարկումների ժամանակ հայտնել է, որ իր երկրում արտասահմանից ժամանածների թիվը մշտապես աճում է, սակայն նրանց ֆրանսիական հասարակության մեջ ինտեգրելը գնալով բարդանում է: «Մեր իմիգրացիոն համակարգը գնալով ավելի վատ է աշխատում, որովհետև մեր տարածքում չափազանց շատ օտարերկրացի կա, և մենք այլևս չենք կարող նրանց համար կացարան, աշխատատեղ և դպրոց գտնել»,- ասել է Սարկոզին:

Ֆրանսիայի նախագահը նաև հանդես է եկել ի պաշտպանություն իր խոստումի` այս տարվա ապրիլին նախատեսված նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում կրկնակի կրճատել երկիր ժամանող գաղթականների թիվը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---