ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը դատապարտում է ԱՄՆ-ի առաջարկած Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը դատապարտում է ԱՄՆ-ի առաջարկած Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը երեքշաբթի օրը մեկնարկել է ԱՄՆ-ի առաջարկած Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես շարադրված է փաստաթղթում, որը գործակալության տրամադրության տակ է հայտնվել, սկզբում ռազմական գործողությունները պետք է դադարեցնեն կառավարական ուժերը, իսկ հետո` ընդդիմությունը: Ընդ որում, ընդդիմության հանդեպ կոչն այնքան էլ պարտադրող չէ, որքան Դամասկոսին առաջադրված պահանջը: Նախագիծը դատապարտում է իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումները, սակայն դրանում չեն հիշատակվում վարչակարգի հակառակորդների գործած հանցանքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 7,5 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---