Fitch-ը կարող է նվազեցնել Ռուսաստանի վարկանիշը

Fitch-ը կարող է նվազեցնել Ռուսաստանի վարկանիշը

PanARMENIAN.Net - Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը զգուշացրել է Ռուսաստանի վարկային վարկանիշի հնարավոր նվազեցման մասին, եթե իշխանությունները Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ միջոցներ չձեռնարկեն բյուջեի կոնսոլիդացիայի համար, ինչը կարող է զգալիորեն կրճատել նավթագազային դեֆիցիտը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Պուտինը խոստացել է տրիլիոն ռուբլիների հասնող միջոցներ ուղղել պաշտպանության, առողջապահության, աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացմանը: Fitch-ի գնահատականով, այդ խոստումները կարող են Պուտինի նախագահության 6 տարիներին կանխատեսվող ՀՆԱ-ի 8 տոկոսը կազմել:

«Ծախսերի բարձր տեմպերը արդեն հանգեցրել են ՌԴ նավթագազային բյուջեի աճին մինչև ՀՆԱ-ի 10 տոկոսը և նավթի գների բարձրացմանը»,-գրում է Fitch-ը:

«Նավթի բարձր գները պաշտպանում են Ռուսաստանի պետական ֆինանսների շահերը, սակայն առանց բյուջետային քաղաքականության խստացման, եթե նավթի գների անկում լինի, դա բացասաբար կազդի ռուսական տնտեսության ու պետական ֆինանսների վրա»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---