Բարաք Օբաման պնդում է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում հարված հասցնել Սիրիային

Բարաք Օբաման պնդում է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում հարված հասցնել Սիրիային

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն միակողմանի կարգով ռազմական միջոցներ չի ձեռնարկի Սիրիայի հանդեպ, երեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Սխալ կլիներ կարծել, որ ԱՄՆ-ը կարող է միանձնյա զինված ներխուժում ձեռնարկել Սիրիա, կամ ենթադրել, որ դա կարող է խնդրի պարզ լուծում լինել»,- ասել է Օբաման Սպիտակ տանը կազմակերպված մամլո ասուլիսում:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները` ԱՄՆ պետական հիերարխիայի երրորդ դեմքը, հայտնել էր, որ Կոնգրեսը վաղաժամ է համարում Սիրիային հարված հասցնելու հնարավորության մասին խոսելը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---