Եվրախորհրդարանը դժգոհ է Ռուսաստանի ընտրություններից

Եվրախորհրդարանը դժգոհ է Ռուսաստանի ընտրություններից

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները ձեռնամուխ են եղել Ռուսաստանում նախագահի ընտությունների վերաբերյալ բանաձևի տեքստի համաձայնեցմանը, հայտարարել է եվրոպացի լիբերալների ու դեմոկրատների խմբակցության առաջնորդ, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆսթադը: Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում:

«Ես գտնում եմ, որ այդ ընտրությունները, ինչպես և Դումայի ընտրությունները, չեն կարող դիտարկվել որպես ազատ և արդար, համապատասխանող ԵԽ և ԵԱՀԿ միջազգային չափանիշներին»,-ասել է խորհրդարանականը, հայտնում է Ինտերֆաքսը:

«Մենք պետք է ցուցյ տանք, որ այն, ինչ կատարվում է Մոսկվայի փողոցներում, վայելում է միջազգային հանրության աջակցությունը: ԵՄ գործիչների համար շնորհավորանքների պահը դեռ չի եկել: Այն կգա, երբ կսկսվեն բարեփոխումները»,-ասել է նա:

Ըստ նրա, ԵՄ-ն ու Եվրախորհրդարանը պետք է աջակցեն Ռուսաստանի իշխանության վրա ճնշմանը, որպեսզի այն քաղաքական, ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնի, այն է, թույլ տա ժողովրդավարական ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը, վերադարձնի նահանգապետերի ուղիղ ընտրությունները և այլ միջոցներ ձեռնարկի: Ի վերջո, դա պետք է հանգեցնի Պետդումայի նոր ընտրությունների»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---