7 մարտի 2012 - 10:32 AMT
«Ժողովուրդ». Հրանտ Մադաթյանը այլևս չի առաջադրվելու Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում

ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Մադաթյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ այլևս չի առաջադրվելու Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում: «Ես իմ կուսակցության նախագահին խնդրել եմ, որ ինձ ընդգրկի կուսակցության համամասնական ընտրացուցակում: Բայց ես էլ չեմ ուզում պատգամավոր դառնամ: Երևի գնամ գործադիր մարմնում որևէ պաշտոնի, որ կարողանամ իմ ժողովրդի մատից մի փուշ հանեմ»,-ասել է պատգամավորը:

Թերթը հիշեցնում է, որ այս ընտրատարածքից Աժ պատգամավոր պետք է դառնա «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերգեյի փեսան: