Գերմանիայի դատարան. Facebook-ն անօրինական տիրանում է օգտագործողների էլհասցեներին![]() 7 մարտի 2012 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ըստ Գերմանիայի դատարանի, Facebook սոցիալալան ցանցը իր օգտագործողներին պատշաճ կերպով չի տեղեկացնում, թե ինչպես է օգտագործում էլեկտրոնային հասցեները թե՛ օգտագործողի և թե՛ օգտագործողի ընկերների։ Facebook-ի «Գտնել ընկերներին» ֆունկցիան թույլ է տալիս գտնել ծանոթներին նաև այլ օնլայն ռեսուրսներում, և Facebook-ին միանալու հրավերներ ուղարկել։ Այս որոնումը կարելի է կատարել հենց էլեկտրոնային փոստի միջոցով։ Բեռլինի դատարանը որոշել է, որ Facebook-ն անօրինական պահանջում է օգտագործողներից իրավունք՝ օգտագործելու իրենց կողմից վերբեռնվող բովանդակությունը, գրում է Bloomberg-ը։ 2011-ին Գերմանիայի դատարանի կողմից Facebook-ն արդեն մեղադրանքներ ստացել էր։ Եվ այդ ժամանակ համաձայնություն էին կայացրել, որ պետք է այն մարդկանց, ովքեր Facebook օգտագործող չեն, զգուշացնեն, որ իրենց հասցեները հասանելի են ցանցի համար; Facebook-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում Բեռլինի դատարանի որոշումը։ Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցն է 850 միլիոն օգտագործողով։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |