7 մարտի 2012 - 12:31 AMT
BNP Paribas Open –ում Դավիթ Նալբանդյանի առաջին մրցակիցն է լինելու Պոտիգո Ստարասը

Մարտի 8-ին Ինդիան-Ուելսում մեկնարկում է BNP Paribas Open մրցաշարը: Այնտեղ հանդես կգա արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:

Մրցումների առաջին շրջանում Նալբանդյանի մրցակիցն է լինելու Պոտիտո Ստարասը:

Այս մրցաշարի նախորդ տարվա հաղթողը, որը կավարտվի մարտի 18-ին, դարձել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 մլն դոլար:

BNP Paribas Open-ից հետո Նալբանդյանը մարտի 20-ից-ապրիլի 3 Մայամիում հանդես կգա Sony Ericsson Open-ի «Մաստերս» սերիաի մրցաշարերում: