Ղարաբաղում սպանված զինվորի գործով սպա է ձերբակալվել

Ղարաբաղում սպանված զինվորի գործով սպա է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 29-ին, ժամը 9.30-10.00-ի սահմաններում Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանվել էր ժամկետային զինծառայող, 19-ամյա զինծառայող Տիգրան Վանոյի Վարյանը: Նախնական տվյալներով, նա սպանվել էր իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված գնդակից:

Վարյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է դիտակետի ավագ լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվծի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցություն կամ իշխանական անգործություն):

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---