Ստեփան Գրիգորյան.Ստատուս-քվոն ղարաբաղյան գործընթացում կպահպանվի, Պուտինն արհեստականորեն չի արագացնի կարգավորումը![]() 7 մարտի 2012 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում խորհրդարանական ընտրությունները ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում Ռուսաստանի համար, ավելի էական կլինեն նախագահական ընտրությունները: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ ով էլ դառնա Հայաստանի նախագահ, ամեն դեպքում Ռուսաստանի կողմնակից է լինելու: Հայաստանն այլընտրանք չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ փակ է Թուրքիայի հետ պետական սահմանը: Ավելին, կարծում եմ, որ Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին քաղաքականությանը»,-հայտարարել է քաղաքագետը: Փորձագետն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հարցին, ընդգծելով, որ Պուտինն այս հարցում իրատես է, նա հասկանում է, որ այս հակամարտությանն արագ լուծում տալ չի կարելի: Ստատուս-քվոն ղարաբաղյան գործընթացում կպահպանվի, Պուտինն արհեստականորեն չի արագացնի կարգավորումը»,-հայտարարել է Գրիգորյանը, ընդ որում ընդգծելով, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում Լեռնային Ղարաբաղի հարցը կարևոր նշանակություն ունի, քանի որ դրա շնորհիվ Ռուսաստանը վերահսկում է և Հայաստանը, և Ադրբեջանը: Քաղաքագետը նաև անդրադարձել է Հայաստանում կայանալիք ընտրություններին և ընդգծել, որ ընտրությունները կանցնեն մոտավորապես այնպես, ինչպես Ռուսաստանում, սակայն ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանը չունի լուրջ վարչական ռեսուրսներ, «մեր միակ ռեսուրսը ժողովրդավարությունն է, և ՀՀ քաղաքական էլիտան պետք է գիտակցի դա»,-ընդգծել է նա:«Մենք լուրջ սխալներ թույլ տալու իրավունք չունենք, մեզ դա չեն ների»,-հայտարարել է Գրիգորյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |