Մարտի լույս 8-ի գիշերը Երկրի վրա ուժգին մագնիսային փոթորիկ է սպասվում![]() 7 մարտի 2012 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Մարտի լույս 7-ի գիշերը Արևի վրա սկսված մագնիսային փոթորիկը կարող է Երկրի վրա սկսվել մարտի լույս 8-ի գիշերը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով «Ռուսհիդրոմետի» ներկայացուցչին: «Ակտիվ ոլորտը, որ հրահրել է այդ բռնկունը, դեռ չի հասել վտանգավոր մակարդակի: Խումբը գտնվում է Արևի արևելյան կիսագնդում: Արևի բռնկումն ուղեկցվել է բարձր էներգիա պարունակող պրոտոնների հոսքերով, որոնք հասել են Երկրին, սակայն դրանց մակարդակը վնասակար չէ: Մենք գտնում ենք, որ Երկրի վրա սպասվող մագնիսական փոթորիկը միջին հզորության է լինելու»,-ասել է նա: Արևի բռնկումները կախված ռենտգենյան ճառագայթումից լինում են 5 դասի՝ A, B, C, M և X: Յուրաքանչյուր տառի հետ հզորությունն աճում է 10 անգամ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |