7 մարտի 2012 - 16:34 AMT
2012-ի խաղերին բրիտանական օլիմպիական պատվիրակության անդամներին թույլ են տվել ձեքսեղմումը

2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ բրիտանական օլիմպիական պատվիրակության անդամներին թույլ են տվել ձեռք սեղմել, բայց պայմանով, որ յուրաքանչյուր նման ողջույնից հետո նրանք լվանալու են ձեռքերը:

Ավելի վաղ Բրիտանական օլիմպիական ասոցիացիան շոկի մեջ էր գցել մարզիկներին և սպորտի սիրահարներին ազգային հավաքականին ուղղված հանձնարարականով այլ երկրների գործընկերների և օլիմպիադայի հյուրերի հետ ձեռքսեղմումից զերծ մնալու վերաբերյալ:

Բժիշկները մտավախություն ունեին, որ ողջունելու նման ձևը կարող է հանգեցնել վարակիչ հիվանդությունների և սպառնալիքի տակ դնել օլիմպիադայում հաջող ելույթ ունենալու Մեծ Բրիտանիայի հույսերը:

Քննադատության և բացահայտ ծաղրի տարափի տակ Բրիտանական օլիմպիական ասոցիացիան որոշել է փոխել իր արգելքը: