Մահացել է Եվրոպական չեմպիոնների հնգակի գավաթակիր Մարկիտոսը![]() 7 մարտի 2012 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Մադրիդում վախճանվել է նախկին ֆուտբոլիստ Մարկոս Ալոնսո Իմասը, որը Մադրիդի «Ռեալի» կազմում հինգ անգամ հաղթել է Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում: Ալոնսո Իմասը, որն առավել հայտնի է որպես Մարկիտոս, վախճանվել է 78 տարեկան հասակում: «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը վախճանվել է այն օրը, երբ «Ռեալը» տոնում էր ակումբի հիմնադրման 110-ամյակը՝ մարտի 6-ին: Մարկիտոսը հանդես էր գալիս «Ռեալի» օգտին 1954-62թթ. և 5 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, մեկ անգամ երկրի գավաթի և մեկ անգամ Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում: «Ռեալից» բացի նա հանդես է եկել նաև այլ ակումբներում, իսկ Իսպանիայի հավաքականի կազմում երկու խաղ է անցկացրել, հայտնում է lenta.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |