Տիգրան Բալայան. ԵՄ-ն նոր առաջարկություններ չի արել Ղարաբաղի վերաբերյալ

Տիգրան Բալայան. ԵՄ-ն նոր առաջարկություններ չի արել Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Ռոլանդ Կոբիայի ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հայտարարությունն այն մասին, թե ԵՄ-ն նոր նախաձեռնություններ ունի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: «Կարծում եմ, որ դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է: Ամեն դեպքում՝ թյուրիմացություն: Բանակցությունները վարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, այլ կառույցներից որեւէ առաջարկություններ չեն եղել եւ չկան: ԵՄ-ը լիակատար աջակցում է համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է. վերջին անգամ մարտի 6-ին Բրյուսելում»,-ասել է Տիգրան Բալայանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---