Լիլիթ Գալստյանը տղամարդկանց իրավունքների ոտնահարում չի համարում ընտրացուցակներում կանանց համար տեղերի ամրագրումը 7 մարտի 2012 - 17:50 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը տղամարդկանց իրավունքների ոտնահարում չի տեսնում խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ընտրական ցուցակներում կանանց համար տեղերի առանձնացումը: «Ես դրանում չեմ տեսնում տղամարդկանց իրավունքների ոտնահարում: Եթե տղամարդիկ իսկապես գիտակցեին կանանց դերը, մենք չէինք գնա քվոտավորման: Եվ ես չեմ կարծում, որ 1/5 հարաբերակցությունը խախտում է տղամարդու իրավունքները»,- հայտարարել է նա մամլո ասուլիսում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Միաժամանակ, պատգամավորը մտավախություն է հայտնել, որպեսզի կանանց համար տեղեր առանձնացնելը չհանգեցնի կուսակցությունների ընտրացուցակներում կանանց համար տեղերի քվոտավորման գործընթացի ձևականացմանը: Նա հավելել է, որ Հայաստանում քիչ կան իսկապես կայացած կուսակցություններ, և կուսակցությունները հիմնականում դարձել են «հետաքրքրությունների ակումբներ», որոնք մեկ նպատակ ունեն՝ վերցնել կամ պահպանել իշխանությունը: «Կարծում եմ, մենք կաղքատացնենք մեր երկիրը՝ չօգտագործելով կանանց պոտենցիալը: Եթե մենք կարողանայինք քաղաքական դաշտ տեղափոխել fair-play կանոնը, ապա մեզ մոտ քաղաքականության մեջ կհայտնվեին արժանի կանայք: Եվ չէր լինի մտավախություն, որ կգա յուրաքանչյուր վեցերորդ կինը, ով իր վրա կվերցնի մեծամասնության նման լուռումունջ կոճակ սեղմողի դերը»,- ասել է Գալստյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |