Սերժ Սարգսյանն ու Շտեֆան ֆյուլեն քննարկել են Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցությունը

Սերժ Սարգսյանն ու Շտեֆան ֆյուլեն քննարկել են Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցն ավարտել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԵՄ օժանդակությամբ իրականացվող և հեռանկարային ծրագրերին, այդ թվում` Հայաստանում ձեռնարկված լայնածավալ բարեփոխումների գործընթացին, «որը մեր երկիրը վճռական է զարգացնելու ԵՄ չափանիշներին համապատասխան», համոզմունք է հայտնել նախագահ Սարգսյանը:

Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ չափազանց տպավորված է այն առաջընթացով, որը կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է Արևելյան գործընկերության ծրագրի ներքո իրականացված բարեփոխումներով:

ՀՀ նախագահը և ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը մանրամասն քննարկել են բոլոր ուղղություններով ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում` ԵՄ Արևելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---