Իրավահավասարության և գործազուրկների իրավունքների համար պայքարողները զավթել են Fouquet’s փարիզյան ռեստորանը![]() 7 մարտի 2012 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Գործազուրկների իրավունքների պաշտպանության ընկերակցությունների, ինչպես նաև արհմիությունների մոտ 60 անդամներ ներխուժել են Ելիսեյան դաշտերում գտնվող Fouquet’s փարիզյան ռեստորան և հրաժարվել են լքել այն ընդհուպ մինչև ոստիկանության ժամանումը: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդում է Le Figaro թերթը: «Մենք զբաղեցրել ենք այս հաստատությունը, որը սոցիալական անհավասարության խորհրդանիշն է, մի փուլում, երբ նախագահական ընտրությունների նախաշեմին մեր երկրում շատ քիչ են խոսում գործազրկության խնդրի մասին»,- լրագրողներին են հայտնել ակցիայի կազմակերպիչները: Թերթի հաղորդմամբ, ռեստորանի երկու աշխատակիցներ վնասվածքներ են ստացել այդ ակցիայի ժամանակ: Վերջիվերջո դեպքի վայր շտապ ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներին: Fouquet’s հաճախ են այցելում հայտնի մարդիկ և քաղաքական գործիչներ: Այդպես 2007թ. այդ ռեստորանում Նիկոլյա Սարկոզին տոնեց իր հաղթանակը նախագահական ընտրություններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |