Դևիդ Քեմերոնը Իսրայելին կոչ է արել առայժմ հրթիռային հարվածներ չհասցնել Իրանին

Դևիդ Քեմերոնը Իսրայելին կոչ է արել առայժմ հրթիռային հարվածներ չհասցնել Իրանին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Իսրայելին կոչ է արել առայժմ հրթիռային հարվածներ չհասցնել Իրանին, քանի որ դա զրոյի կհավասարեցնի Թեհրանի տնտեսական էմբարգոյի ուղղությամբ բոլոր ջանքերը: «Մենք գտնում ենք, որ Իսրայելի կողմից ռազմական հարվածն Իրանին սխալ քայլ է: Մենք այդ մասին իսրայելցիներին հայտնել ենք հրապարակային և մասնավոր կարգով»,- հայտնել է Քեմերոնը:

Ինչպես հաղորդում է irib.ir կայքը, դրա հետ մեկտեղ բրիտանական վարչապետը հաղորդել է, որ իր մոտ եղած տվյալների համաձայն` Իրանը միջմայրցամաքային բալլիստիկ հրթիռ է մշակում, որը պոտենցիալ սպառնալիք կարող է հանդիսանալ Մեծ Բրիտանիայի և Արևմուտքի մյուս երկրների համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---