Եվրախորհրդարանը չի ցանկանում, որ Ֆրանսիան դուրս գա Շենգենի պայմանագրից

Եվրախորհրդարանը չի ցանկանում, որ Ֆրանսիան դուրս գա Շենգենի պայմանագրից

PanARMENIAN.Net - Նիկոլյա Սարկոզիի հայտարարությունը բուռն արձագանք է ստացել Եվրոպայում: Նախագահը սպառնացել է ընտրվելու դեպքում կասեցնել Ֆրանսիայի մասնակցությունը Շենգենի պայմանագրին, եթե միջոցներ չձեռնարկվեն ապօրինի միգրանտների ԵՄ թափանցելու դեմ:

Եվրախորհրդարանում, որի նիստն այժմ ընթանում է Ստրասբուրգում, ոմանք դա գնահատել են որպես ցինիկ նախընտրական քայլ:

Սարկոզիին սատարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Ժոզեֆ Դոլը:

«Պարոն Սարկոզին միշտ հարգել է Շենգենի պայմանագիրը: Սակայն, եթե խնդիր կա կապված Եվրոպայի արտաքին սահմանների հետ, հարկավոր է ինչ-որ բան անել: Հունաստանի նման երկրները, ծանր ֆինանսական դրության մեջ լինելով, չեն կարողանում ինչպես հարկն է պահպանել արտաքին սահմանները»:

Իր հերթին հույն պատգամավոր Նիկի Տազելան ասել է. «Բանը միայն գումարը չէ: Համապատասխան օրենք է պետք ու հզոր զորքեր, թույլ չտալու համար, որ ապօրինի ներգաղթյալները հատեն եվրոպական սահմանները»:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---