Էլինա Դանիելյանը 8-րդ տեղն է գրավել շախմատի Եվրոպայի առաջնությունում

Էլինա Դանիելյանը 8-րդ տեղն է գրավել շախմատի Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Էլինա Դանիելյանը թուրքական Գազիանթեփում շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում ավարտել է իր ելույթները 8-րդ տեղում՝ վաստակելով 7,5 միավոր: 8,5 միավորով Եվրոպայի չեմպիոն դարձավ Վալենտինա Գունինան Ռուսաստանից:

Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը 6 միավորով զբաղեցրեց 35-րդ տեղը: Մարիա Կուրսովան 6 միավորով 38-րդ տեղում է, Լիլիթ Գալոյանը 5,5 միավորով 55-րդ տեղում է, Աննա Հայրապետյանը 5 միավորով 71-րդն է, իսկ Նելլի Աղինյանը՝ 4,5 միավորով 76 տեղում է:

Ըստ կանոնակարգի, առաջին 14 տեղերը զբաղեցրած շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---