Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված են Գիդո Վեսթերվելլեյի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակում Գիդո Վեսթերվելլեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---