Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Ինդիան Ուելսում ընթացող առաջնության չորրորդ շրջան

Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Ինդիան Ուելսում ընթացող առաջնության չորրորդ շրջան

PanARMENIAN.Net - Ինդիան Ուելսում BNP Paribas Open մրցաշարի երրորդ շրջանում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդիպել է Յանկո Տիպսարևիչի (Սերբիա) հետ և հաղթանակ տարել:

Թենիսիստների հանդիպումը 2 ժամ է տևել, և Նալբանդյանը երեք սեթերում 6:3, 3:6 և 6:3 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ:

Չորրորդ շրջանում արգենտինահայ թենիսիստը կհանդիպի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի (Ֆրանսիա) հետ: Թենիսիստները մինչ այդ մեկ պաշտոնական հանդիպում են ունեցել, և Ցոնգան 1:0 հաշվով առջևում է:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 մլն դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---