Սաուդյան Արաբիան չի կարողանա հատուցել համաշխարհային շուկայում նավթի հնարավոր պակասուրդը

Սաուդյան Արաբիան չի կարողանա հատուցել համաշխարհային շուկայում նավթի հնարավոր պակասուրդը

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան չի կարողանա հատուցել համաշխարհային շուկայում նավթի հնարավոր պակասուրդը Իրանի դեմ պատժամիջոցների խստացման դեպքում: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի նավթի նախարար Ալի Ալ-Նայիմին, հաղորդում է Al Jazeera-ն:

«Բոլոր հայտարարություններն այն առիթով, որ Սաուդյան Արաբիան ավելացնում է նավթի մատակարարումը իրանական մատակարարումները հատուցելու նպատակով, ճշմարիտ չեն»,- ասել է նախարարը: Նրա խոսքով` Սաուդյան Արաբիան չի կարողանա լրացնել այդ պակասուրդը և նման նպատակներ չի հետապնդում:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---