Վերլուծաբաններ. 2015-ից Android սարքերը վաճառքով կգերազանցեն iOS սարքերին

Վերլուծաբաններ. 2015-ից Android սարքերը վաճառքով կգերազանցեն iOS սարքերին

PanARMENIAN.Net - Google-ի Android օպերացիոն համակարգով աշխատող վաճառված սարքերի թիվը 2015-ից կգերազանցի Apple-ի iOS ՕՀ-ով աշխատող վաճառված սարքերին։ Այս կանխատեսումներն են անում աշխարհի հայտնի IDC վերլուծական ընկերության հետազոտողները։

Ըստ IDC –ի տվյալների, պլանշետ արտադրողները 2016-ին կվաճառեն ավելի քան 198 միլիոն սարք, որոնցից միայն 100,8 միլիոնը լինելու է Android-ով աշխատող և ընդամենը 94,7 միլիոնը՝ iOS-ով։ Ընկերությունը, խոսելով Android սարքերի մասին, ի նկատի ունի բոլոր արտադրողներին, որոնց սարքերը աշխատում են Android-ով։

Սակայն խոսելով պլանշետների վաճառքից ստացված եկամուտի մասին, IDC-ն նշում է, որ Apple-ը կմնա միակ արտադրողը, որը եկամտաբերության տեսանկյունից առաջատարը կմնա մինչև 2016 թ-ը։

Նշենք, որ մարտի 16-ին՝ Նոր iPad-ի վաճառքի մեկնարկի օրը, փորձագետների կանխատեսմամբ, վաճառվելու է ավելի քան 1 միլիոն պլանշետ։

Apple-ը պլանշետային շուկայում առաջատար է 2011-ի 4-րդ եռամսյակից սկսած՝ վաճառելով 15 միլիոն պլանշետ և գրավելով շուկայի 55%-ը։

Ըստ IDC-ի հաշվարկների, 2011-ին ողջ աշխարհում վաճավել է 68,7 միլիոն պլանշետային համակարգիչ, իսկ 2012-ի համար հետազոտողները կանխատեսում են 106,1 միլիոն պլանշետի իրացում։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---