«Արմավիան» «Զվարթնոցի» հետ դեռևս համաձայնության չի եկել, բայց թռիչքները շարունակում է

«Արմավիան» «Զվարթնոցի» հետ դեռևս համաձայնության չի եկել, բայց թռիչքները շարունակում է

PanARMENIAN.Net - «Զվարթնոցն» ու «Արմավիան» այս պահին շարունակում են բանակցությունները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան՝ հավելելով, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել. «Մենք շարունակում ենք թռիչքները զուտ մեր հաճախորդների շահերից ելնելով»:

ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աջակցությամբ «Զվարթնոց» օդանավակայանի և«Արմավիա» ավիաընկերության միջև կայացած հանդիպման արդյունքում պարզ է դարձավ, որ ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը նաև հետագայում: «Զվարթնոցը» զիջումների գնաց`ավիաընկերության համար սահմանելով պարտքերի մարման ժամանակացույց»,-հայտնել էր նա:

Միաժամանակ մամուլի քարտուղարը հայտնել է, որ «Արմավիան», պայմանավորվածությունների շրջանակում չվերթեր է իրականացնելու առանց հետաձգումների:

Մինչդեռ քիչ անց «Արմավիայի» լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ոչ մի պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել և կողմերն էլ համապատասխան փաստաթուղթ չեն ստորագրել:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---