Այսօր ողջ աշխարհի մաթեմատիկոսները նշում են «Պի» (3,14) թվի միջազգային օրը

Այսօր ողջ աշխարհի մաթեմատիկոսները նշում են «Պի» (3,14) թվի միջազգային օրը

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին մաթեմատիկոսները նշում են «Պի» թվի միջազգային օրը: Այն գրվում է 3,14, այստեղից էլ հետևում է, թե ինչու է հենց այս օրը նշվում տոնը:

Տոնի մեկնարկն ունի նույնիսկ կոնկրետ ժամ, րոպե և վայրկյան՝ 1 ժամ 59 րոպե 26 վայրկյան, ինչը համընկնում է «Պի»-ի առաջին թվերի հետ, գրում է CNN-ը: Այս ոչ պաշտոնական տոնը 1987-ին հորինել է ֆիզիկոս Լարի Շոուն Սան Ֆրանցիսկոյից:

Համարվում է, որ այս թիվը բացահայտվել է բաբելոնական մոգերի կողմից: Նրանք օգտագործել են այն Բաբելոնյան աշտարակի շինարարության ժամանակ: Սակայն «Պի»-ի նշանակության ոչ ստույգ հաշվարկը հանգեցրել է ողջ նախագծի տապալմանը: «Պի»-ի տոնը համընկնում է աշխարհի ամենաականավոր ֆիզիկոսներից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրվա հետ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---