Մարիո Մոնտի. Իտալիան և ԵՄ մյուս երկրները դեռ շատ անելիք ունեն ճգնաժամից դուրս գալու համար

Մարիո Մոնտի. Իտալիան և ԵՄ մյուս երկրները դեռ շատ անելիք ունեն ճգնաժամից դուրս գալու համար

PanARMENIAN.Net - Իտալիան և ԵՄ մյուս երկրները դեռ շատ անելիք ունեն ճգնաժամից դուրս գալու համար, չնայած նրան, որ Եվրոպայի ֆինանսական դրությունը բարելավվել է: Այդ մասին նախօրեին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո ՄոնտինԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը, հայտնում է «Ֆինմարկետը»:

Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պարտքային ճգնաժամը վկայում է խնդիրների առկայության մասին: ԵՄ երկրները պետք է «ձգտեն ստեղծել միասնական հզոր միութենական միավորում», ասել է Մերկելը:

Նախօրեին Գերմանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարները հայտարարեցին, որ ճգնաժամի «ծանրագույն» փուլը հաղթահարվել է, սակայն բարեփոխումները պետք է շարունակվեն:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---