Հայտնի են դարձել «Ավե Մարիա» երաժշտական նախագծի արդյունքները

Հայտնի են դարձել «Ավե Մարիա» երաժշտական նախագծի արդյունքները

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին հայտնի դարձան հայ-շվեյցարական «Ավետիս» մշակութային կազմակերպության և «1900+» դաշնամուրային համերգաշարի համատեղ «Ավե Մարիա» նախագծի արդյունքները: Մինչ այդ հայտարարվել էր հայ կոմպոզիտորներին ուղղված մրցույթ երկու անվանակարգերում` ստեղծագործություն ձայնի և դաշնամուրի համար (խոսք Սոկրատ Խանյանի) և ստեղծագործություն մենանվագ դաշնամուրի համար:

Ինչպես նշում է «Ավետիս» կազմակերպության նախագահ Վարդուհի Խաչատրյանը, ստացված 17 հայտերից ընտրվել են 3 լավագույնները, որոնցից գլխավոր նախընտրությունը տրվել է կոմպոզիտոր Արմենուհի Կարապետյանի ստեղծագործությանը: Նրա ստեղծագործությունը կատարելու են միջազգային ճանաչում վայելող երաժիշտներ` մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը և դաշնակահար Հայկ Մելիքյանը: Ստեղծագործությունը կատարվելու է Շվեյցարիայի երկու քաղաքներում` ապրիլի 21-ին Նեուչատելում, իսկ ապրիլի 29-ին` Ժնևում: Այս տարվա ամռանը ստեղծագործության ձայնագրությունն ընդգրկվելու է «Ավե Մարիա» անվամբ ձայնասկավառակում, ինչպես նաև հրատարակվելու են ստեղծագործության նոտաները:

Եվս 1 լավագույն ստեղծագործություն ընտրվել է` «Ավե Մարիա» հատուկ հրատարակության ժողովածուում ընդգրկվելու նպատակով: Դա երիտասարդ և տաղանդավոր կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործությունն է: Իսկ Կոմիտասի կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող Արթուր Հարությունյանի դաշնամուրի համար ստեղծած մենանվագը միայն կհնչի շվեյցարական նշված համերգների ընթացքում:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---