ՄԱԿ գլխավոր քարտուղար. Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցը կքննարկվի Սեուլի գագաթաժողովում

ՄԱԿ գլխավոր քարտուղար. Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցը կքննարկվի Սեուլի գագաթաժողովում

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հուսով է, որ Միջուկային անվտանգության գծով Սեուլում կայանալիք գագաթաժողովի մասնակիցները կանդրադառնան նաև Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին: Այդ մասին նա հայտարարել է «Ռենհապ»-ին տված հարցազրույցում:

ՄԱԿ-ն, ըստ Պան Գի Մունի, մտադիր է որոշ առաջարկներ անել բազմակողմ միջուկային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Զանգվածային ոչնչացման զենքի ու միջուկային ահաբեկչության տարածումը կանխելու նպատակով նա անհրաժեշտ է համարում ֆինանսական պատժամիջոցների խստացումը:

Մարտի 26-27-ը Սեուլում կայանալիք միջազգային համաժողովին կմասնակցեն 58 պետությունների ու կազմակերպությունների առաջնորդներ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---