Վարդան Օսկանյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական մարտահրավերները

Վարդան Օսկանյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական մարտահրավերները

PanARMENIAN.Net - Այսօր Վարդան Օսկանյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանի հարցերով գործադիր տնօրեն պարոն Մենո Սնելը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։

Զրույցի հիմնական թեմաներն էին Հայաստանի տնտեսական մարտահրավերները, զարգացման հեռանկարներն ու կանխատեսումները: Անդրադարձ կատարվեց նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա խորհրդրանական ընտրություններին: ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքրված էին նաև տարածաշրջանային խնդիրներով` հատկապես Սիրիայում, Իրանում, Ռուսաստանում տեղի ունեցող դեպքերի զարգացումներով և Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վրա դրանց հնարավոր ազդեցությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---