ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ28 փետրվարի 2004 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հայ գործարարներին առաջարկել է Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցել մեծածախ առեւտրի կենտրոն: Երեկ ելույթ ունենալով «Մոսկվա-Երեւան» բիզնես-համաժողովին` նա նշել է, որ նմանատիպ կենտրոնների շրջանառությունը զարմացնում է գործընկերներին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությունը, որպես օրինակ, քաղաքապետը մատնանշել է «Մետրո Քեշ ընդ Քերի» ընկերության աշխատանքային փորձը, որը Մոսկվայում կառուցելով նման կարգի մեկ կենտրոն, ծրագրել է կառուցել եւս ութը: «Մենք Հայաստանին առաջարկում ենք կառուցել սեփական կենտրոն, որը կպատկաներ Հայաստանին: Եթե ցանկանում եք, կարող ենք միասին կառուցել»,-ասել է Լուժկովը: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ գործարարների մասնակցությամբ մանրածախ առեւտրի զարգացմանը: Նրա տվյալներով, Մոսկվայում այսօր կա շուրջ 500 հայ-ռուսական համատեղ ընկերություն: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |