ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱԿՎԱԾ ՉԷ ԿԱՊԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը հակված չէ կապելու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում պատերազմի հնարավոր վերսկսման հետ: «Քանի դեռ հարցը կարգավորված չէ, տեսականորեն պատերազմի վերսկսումը հնարավոր է, սակայն դա ավելի շատ կապված է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության, մեր երկրի տնտեսական զարգացման ու ռազմական ներուժի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ առումով, նրա կարծիքով, Հայաստանը պետք է իր հույսերը կապի ներքաղաքական կայունության, երկրի հզորության եւ բանակի մարտունակության հետ: Հայաստանը 1988 եւ 1992 թվականների պես այսօր էլ չի վախենում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից, հայտարարել է ՀՀ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---