Ստամբուլում տեղակայված ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը (ՍԱԽ) Թուրքիային կոչ է արել Սիրիայի հետ սահմանին անվտանգության (բուֆերային) գոտի ստեղծել, եթե Ասադի կառավարությունը հրաժարվի համագործակցել սիրիական ճգնաժամի կարգավորման գծով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ, ասել է ՍԱԽ պաշտոնական ներկայացուցիչ Բասմա Կադմանին Haber Turk-ին տված հարցազրույցում: «Մենք հուսով ենք, որ Թուրքիան մյուս երկրների հետ ձեռնամուխ կլինի Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման աշխատանքներին, եթե Ասադի վարչակարգը Աննանի հետ համագործակցության չգնա»,- ասել է Բատմանին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Բեշիր Աթալայը, պատասխանելով անվտանգության գոտու ստեղծման հնարավորության մասին հարցին, հինգշաբթի օրը NTV հեռուստաալիքի եթերում հաղորդել է, որ այդ հարցը կարող է դիտարկվել՝ նշելով, որ անցյալ օրերի ընթացքում Սիրիայից Թուրքիա է ժամանել 1,1 հազար փախստական: